Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 
  • Նախագահը համագործակցության շրջանակում Արցախում դիտել է ՊԲ զորավարժությունները

    Նախագահը համագործակցության շրջանակում Արցախում դիտել է ՊԲ զորավարժությունները

    03.12.2017| 15:07
    Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 2-ին, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:
  • Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախ

    Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախ

    02.12.2017| 17:07
    Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:
  • Ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել 3 զինծառայող

    Ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել 3 զինծառայող

    22.11.2017| 12:03
    Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.):
  • Հայաստանը հստակեցրել է դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում

    Հայաստանը հստակեցրել է դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում

    22.11.2017| 12:02
    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շատ հստակ մեսիջ ուղղեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման 3 սկզբունքները պետք է դիտարկել մեկ փաթեթի մեջ` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
  • Վաղուց ժամանակն է «Մուստաֆա» ասելու

    Վաղուց ժամանակն է «Մուստաֆա» ասելու

    22.11.2017| 11:52
    Ղարաբաղյան ուղղությամբ նորից ինտրիգային իրավիճակ է` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու ու Երևան այցերից հետո, որոնց ընթացքում քննարկվել է կոնֆլիկտի կարգավորման խնդիրը: Ռուսաստանի համար հաջո՞ղ էր ընտրված վոյաժի պահը: Նախարարի այցը հաջորդեց Սոչիում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպմանը:
  • ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև

    ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև

    17.11.2017| 12:10
    Բանաձևը Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովին ընդառաջ սահմանում է համագործակցության ակնկալիքները, ուրվագծում է Արևելյան գործընկերության հետագա զարգացման տրամաբանությունը, ուստի զարմանալի չէր, որ ադրբեջանական կողմը մեծ ջանքեր էր ներդրել բանաձևի հիմնական ուղերձը և տրամաբանությունը խաթարելու համար:
  • Հիմա ես ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ…

    Հիմա ես ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ…

    06.11.2017| 11:00
    Հիմա, երբ արդեն 46 տարեկան եմ, հասկանում եմ, որ կյանքս կարող էր մի քանի ճանապարհ ունենալ: 90-ականներին դա չէի հասկանում: Իմ «ընկերներից» շատերն, ովքեր այսօր բարձր պաշտոնյաներ են, շպրտեցին մեր կիսած վերջին ծխախոտն ու հեռացան «արյունոտ» հայրենիքից՝ բառացիորեն իմ (մեր) դեմքին շրխկացնելով. «թքած ձեզ վրա էլ, ձեր հայրենիքի վրա էլ, պատերազմն ավարտվի հետ կգանք, կնստենք պաշտոնների ու ձեզնից ու ձեր երեխաներից փող կվերցնենք»:
  • Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքում իրագործվում են բազմաթիվ ծրագրեր

    Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքում իրագործվում են բազմաթիվ ծրագրեր

    05.11.2017| 11:40
    Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ԱՀ կառավարության անցած 10 տարվա գործունեության վերաբերյալ որոշ ցուցանիշներ և պատասխանել լրագրողների հարցերին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջից:
  • Արցախում հակատանկային նռնակ է պայթել. կա զոհ և վիրավորներ

    Արցախում հակատանկային նռնակ է պայթել. կա զոհ և վիրավորներ

    04.11.2017| 19:02
    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:
  • Լեռնային Ղարաբաղ. Պուտինը Ստալինի սխալները կրկնելու ժամանակ չունի

    Լեռնային Ղարաբաղ. Պուտինը Ստալինի սխալները կրկնելու ժամանակ չունի

    04.11.2017| 08:35
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցը։ Էրդողանի խոսքով` «եթե նա զբաղվի այդ հարցի լուծմամբ, շատ ավելի հեշտ կլինի արդյունքի հասնելը»։